Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ.

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակիկապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի՛ դատախազներ,

Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

Ավելի քան մեկ հարյուրամյակ այս օրը դատախազի աշխատանքի գնահատման, պետական համակարգում դատախազի դերի արժևորման և հանրային կյանքում դատախազի կերպարի ընդգծման առիթ է:

Աշխատանք, դեր ու կերպար, որոնք անբասիր պահելու համար ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր, առանց պաթոսի, առանց գնահատականի հաղթահարում է արտաքին և ներքին մարտահրավերներ, ու դժվար է ասել, թե դրանցից որն է ավելի բարդ: Ես վստահ եմ, սակայն, որ պրոֆեսիոնալիզմը, բարեվարքությունն ու ինքնատիրապետման արվեստն այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարհին ձեր զենքն ու վահանն են:

Դատախազի նկատմամբ հանրային ակնկալիքը բարձր նշաձող ունի, դատախազին արգելված է այն, ինչն այլոց համար իրավունքների ու ազատությունների շարքին է դասվում, դատախազը կամավոր ընտրում է ինքնասահմանափակումների այդ ճանապարհը՝ հանրային բարիքին ծառայելու նպատակադրմամբ:

Ուրախ եմ, որ հանրային ակնկալիքի բարձր նշաձողն ուղեկցվում է տարեցտարի Դատախազության նկատմամբ հանրային վստահության թվային ցուցանիշների աճով: Համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում 2026 թվականի փետրվարին իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով:

Հանրային վստահության այս ցուցիչն է դատախազի աշխատանքի արդյունավետության գնահատականը:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը շարունակելու է իր ուղին՝ որպես բարեվարք, պրոֆեսիոնալ և կայուն ինստիտուտ՝ հավատարիմ օրենքի գերակայության, պետական շահերի պաշտպանության և արդարության վերականգնման իր առաքելությանը։

Այս տարի Դատախազությունը նշում է իր հիմնադրման 108-ամյակը, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, մասնագիտական հաջողություններ և անսասան կամք՝ հանուն Հայաստանի Հանրապետության»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ.