Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան.

Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան.
Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան

Գիշերն անհայտ անձը ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրել։ Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող Հայր Լուի Ֆրոլիայի փողոցում: Հանրային անվտանգության վարչության նախնական տվյալների համաձայն՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անհայտ անձը դեպքի վայրում թողել ուսաօարկ, որը պայթել է մարդկանց մոտենալուց հետո` հաղորդում է BFMTV-ն:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են։ Figaro-ի տվյալներով՝ տուածները ուկրաինացի օլիգարխ են, նրա կինը և երեխան։ Խոսքը Վադիմ Երմոլաևի՝ «Ալեֆ» կորպորացիայի հիմնադիրի և Դնեպրի խոշորագույն շինարարներից մեկի մասին է։

2021 թվականին Forbes Ukraine-ն Վադիմ Երմոլաևին ներառել է 100 ամենահարուստ ուկրաինացիների ցանկում՝ 220 միլիոն դոլար կարողությամբ։

Բացի այդ, Մոնակոյի պետական ​​նախարարը BFMTV-ին հայտնել է, որ նախապես հաղորդված երեք տուժածներից բացի, հոսպիտալացվել է ևս չորս մարդ։

Միջադեպը Մոնակոյի իշխանությունները որակել են ահաբեկչություն և նշել, որ պատմության մեջ այն առաջինն է։ Ֆրանսիայի Նիս քաղաքի քաղաքապետ Էրիկ Չիոտին նույնպես միջադեպը անվանել է ահաբեկչական հարձակում։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան.