Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով, 2026 թվականի հունիսի 17-ին կնքել է հաշտության համաձայնություն, որը Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է 2026 թվականի հունիս 26-ին։ Կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Սերժիկի Զաքարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Նշված գործի շրջանակներում, 2026 թվականի հունիսի 17-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատասխանողներ Իշխան Զաքարյանի և նրան փոխկապակցված անձանց հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանող կողմը համաձայնել է Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 15-ի որոշմամբ հաստատված հայցի հիմքի և առակայի փոփոխության արդյունքում պահանջվող ընդհանուր՝ 304 միլիոն 554 հազար դրամն 6 ամսվա ընթացքում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, 2023-2024 թվականներին Իշխան Զաքարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ընդհանուր շուրջ 71 հա մակերեսով 15 հողատարածք՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում գտնվող 2 հողատարածք, Արարատի մարզի Լանջազատ համայնքում գտնվող 11 հողատարածք և Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 2 հողատարածք: Բացի այդ, Դատախազության դեպոզիտ հաշվեհամարին է մուտքագրել 32 միլիոն դրամ՝ որպես հողամասերի աճուրդային արժեքների և կադաստրային արժեքների տարբերություն:

2026 թվականի հունիսի 19-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել դիմում՝ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին:

2026 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով հաստատել է 2026 թվականի հունիս 17-ին կնքված հաշտության համաձայնությունը: 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ