Հայաստան է ժամանել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գելա Գելաձեն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանում առկա զարգացումները և առկա մարտահրավերները՝ ընդգծելով երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը գլոբալ սպառնալիքներին դիմակայելու գործում։
Տեսադարան


Sputnik Գրուզիան հայտնում է, որ Գելաձեն Սիմոնյանին հրավիրել է պատասխան այց կատարել Վրաստան։