The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը.

The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը.

Հրապարակվել է Գագիկ Ծառուկյանի մասին The Guardian-ի հոդվածը՝ «Հայ մեծահարուստն ունի մասնավոր գազանանոց. այժմ ցանկանում է Հիսուսի՝ աշխարհի ամենամեծ արձանը» վերնագրով։ Հոդվածը հիմնականում վերաբերում է Հիսուսի արձանի պրոյեկտին։ Միաժամանակ նշվում է, որ Ծառուկյանն իր դիրքին հասել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մտերմությամբ։ The Guardian-ը հրապարակել է նաև կադրեր Ծառուկյանի գազանանոցից, ինչպես նաև նրա որսի «հաղթանշաններից»։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի առանցքային շեշտադրումները.

 

Մասնավոր կենդանաբանական այգին և ցուցադրական հարստությունը

Բրիտանական պարբերականն իր հոդվածը սկսում է Երևանի ծայրամասում գտնվող Ծառուկյանի ընդարձակ կալվածքի նկարագրությամբ՝ այն համարելով Հայաստանի ամենաէքսցենտրիկ գործարարի ճաշակի և ցուցադրական հարստության վառ օրինակ։ The Guardian-ի լրագրողն առանձնացնում է գործարարի մասնավոր կենդանաբանական այգին, որտեղ ցանկապատերի ու վանդակների հետևում պահվում են վեց վագր, երեք առյուծ և ալիգատորներ։

Հոդվածագիրը հատուկ անդրադառնում է նաև կալվածքի ճաշասենյակում ցուցադրված խրտվիլակների հարուստ հավաքածուին՝ հետևի թաթերի վրա կանգնած սպիտակ վագրեր, արծիվ, հատակին փռված արջի և գայլի մորթիներ։ Պարբերականը փաստում է, որ, ինչպես հպարտությամբ նշել է սեփականատերը, այդ բոլոր կենդանիներին անձամբ ինքն է խփել։ Ըստ հրապարակման՝ Ծառուկյանի հարստության նմանօրինակ ցուցադրությունները վաղուց դարձել են տեղական բանահյուսության առարկա։

Հիսուսի արձանը՝ որպես Հայաստանի «նոր բրենդ»

Անդրադառնալով Երևանին նայող 2500 մետր բարձրությամբ լեռան գագաթին կառուցվող արձանին՝ The Guardian-ը նշում է, որ 101 մետր բարձրությամբ հուշարձանը տեսանելի է լինելու մայրաքաղաքի մեծ մասից։ Ծառուկյանը պարբերականին տված հարցազրույցում նշել է. «Սա լինելու է Հայաստանի այցեքարտը։ Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ տարեկան 10 միլիոն զբոսաշրջիկ կայցելի այդ վայր:

Պարբերականը, սակայն, ընդգծում է նախագծի շուրջ առկա հակասությունները.

Եկեղեցու դիրքորոշումը. Հայ Առաքելական եկեղեցին դեմ է արտահայտվել նախագծին՝ պնդելով, որ դրա մասշտաբներն ու ոճը չեն համապատասխանում Հայաստանի կրոնական և ճարտարապետական ավանդույթներին (վանքեր, եկեղեցիներ և խաչքարեր):

Բնապահպանների ահազանգը. Ակտիվիստները նախազգուշացնում են, որ շինարարությունը կարող է տևական վնաս հասցնել Հատիսի բնական լանդշաֆտին։ Ծառուկյանն անտեսել է այս առարկությունները՝ պնդելով, որ նախագիծը չափազանց նշանակալից է դարձել այն լքելու համար:

Բացի այդ, Ծառուկյանը հայտնել է, որ մոտակայքում արդեն սկսվել է ևս մեկ մեգանախագծի՝ 134 մետր երկարությամբ հսկայական Նոյյան տապանի շինարարությունը։

Քաղաքական անկում և հարկային մեղադրանքներ

Վերլուծելով Ծառուկյանի քաղաքական դիրքերը՝ հոդվածագիրն արձանագրում է, որ երկու տասնամյակ շարունակ Հայաստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը համարվող գործչի դիրքերն անկում են ապրում: Վերջին խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցությունը հավաքել է անցողիկ շեմից պակաս՝ 4%-ից ցածր ձայն (արդյունքը վիճարկվում է դատարանում)։

The Guardian-ը հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև առկա կոնֆլիկտի մասին։ Նշվում է, որ Փաշինյանը բազմիցս ներկայացրել է Ծառուկյանին որպես կոռումպացված հին կարգերի խորհրդանիշ։ Պարբերականը շեշտում է հունիսի 7-ի ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները. Փաշինյանի ելույթից անմիջապես հետո քննիչները ժամանել են Ծառուկյանի կալվածք՝ հարկային իրավախախտումների մեղադրանք առաջադրելու համար։

Անդրադառնալով երկրից փախչելու փորձի մասին տեղական մամուլի հրապարակումներին՝ Ծառուկյանը The Guardian-ին հայտնել է, որ մեղադրանքներն անհիմն են, և ինքը պարզապես կարճ ուղևորություն էր ծրագրել դեպի ԱՄԷ, սակայն իրեն թույլ չեն տվել մեկնել, որից հետո վերադարձել է տուն։ Ծառուկյանը վստահեցրել է, որ քրեական գործերը չեն կարող խափանել իր շինարարական ծրագրերը։

The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը.
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը.

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը.