Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից

Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից

Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունը՝ Հանձնաժողովը իրազեկում է հետրևյալը: 

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգրք) 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը սահմանում է․

«Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով»:

Ընտրական օրենսգրքի կարգավորումը հուշում է, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների հրապարակված մասի ստորագրությունները և ընտրությունների ընդհանուր մասնակիցների թվերը կարող են տարբերվել։

Կրկին հիշեցնում ենք, որ զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թվերը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չէ։

Այնուհանդերձ, հարկ ենք համարում պարզաբանել, որ քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից»,- ասված է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից