ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոն՝ CSIS, որտեղ ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը և վերջերս ստորագրված փաստաթղթերով բացվող նոր հնարավորությունները։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, խաղաղության գործընթացը և ամերիկյան դերակատարությունը, ինչպես նաև CSIS-ի և հայկական վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հեռանկարները։


«Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների ուղեղային կենտրոն՝ CSIS, որտեղ հանդիպում է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանի, ինչպես նաև կենտրոնի այլ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ մասնավորապես անդրադառնալով վերջերս ստորագրված մի շարք փաստաթղթերի, որոնք ստեղծում են համագործակցության նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների արդյունաբերության, էներգետիկայի և այլ ռազմավարական ոլորտներում։


Քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցերը՝ ներառյալ այդ գործընթացում Միացյալ Նահանգների ունեցած դերակատարումն ու ներդրումը։ Դիտարկվել են նաև CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները»,- ասված է ԱՄՆ-ոում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները։