Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է.

Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է.

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է այլ անձանց օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի, ինչպես նաև շինություններով ծանրաբեռնված հողատարածքներն ապօրինի օտարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Վ.Գ.-ն 2012 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, նշված ժամանակահատվածում, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Ծովագյուղ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն իր մորը և համագյուղացիներին իրական շուկայական գնից անհամեմատ ցածր գնով օտարելու նպատակով, ոչ իրավաչափ եղանակով կազմակերպել և անցկացրել է 5 հողամաս օտարելու վերաբերյալ ձևական աճուրդներ, իսկ 1 հողամաս ապօրինի, ուղղակի վաճառքով կրկին օտարել է մորը: Նշված 6 հողամասերի ապօրինի օտարման արդյունքում համայնքին պատճառվել է 38 մլն 318 հզր 325 ՀՀ դրամի վնաս:

Վ.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Վ.Գ.-ի հանցավոր գործունեությանն օժանդակելու համար ևս երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը):

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել օտարված գույքերի նկատմամբ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է.