Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Մասնավորապես՝ Գ.Ա.-ն և հանցավոր կազմակերպության այլ անդամներ 2020 թվականից զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ, միմյանց միջև կատարել հստակ դերաբաշխումներ, պլանավորել յուրաքանչյուրի հանցավոր գործողությունները: 

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության մասնակիցները զբաղվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցների մաքսանենգությամբ, որոնց մի մասը ՀՀ տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում իրացման համար նախատեսված թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով` տեղադրել թաքստոցներում և թմրամիջոցների դիմաց վճարային տարբեր եղանակներով գումարները ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել գնորդներին: 

Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: 

Գ.Ա.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել նախաքննական մարմին:

Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է