Ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Արթուր Հովհաննիսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Արթուր Հովհաննիսյան

Ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Արթուր Հովհաննիսյան
Ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Հովհաննիսյան

Ընտրություններն անցել են արդար և թափանցիկ: ԿԸՀ-ն արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները: Դրանից հետո բոլոր կողմերը՝ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ անկախ դիտորդական կազմակերպությունները, իրավունք ունեն համապատասխան իրավական գործընթացներն անել բողոքարկելու տեսանկյունից: Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 

Նրա խոսքով՝ դրա համար կա Սահմանադրական դատարան, և բոլորն ազատ են դիմելու ՍԴ:

«Իմ քաղաքական մեկնաբանությունն այն մասին է, որ ես չեմ տեսնում որևէ հիմք ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ պետք է լինի ընտրակաշառք բաժանած ուժերի ճակատագիրը, պատասխանեց՝ դրա վերաբերյալ արդեն կան քննարկումներ:

«Պարզ է, որ այն մարդիկ, որոնք այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն, իրենք իրենց գրպանի փողը չեն բաժանել, իրար մեջ չեն բաժանել այդ փողերը, պարզ է, որ պետք է գնանք և հասնենք գլուխներին: Այստեղ գործել է հանցավոր սխեմա, որն ամբողջ Հայաստանի տարածքով են փորձել գործարկել, ինչի արդյունքում էլ ստացել են այսքան ձայն: Ես ցավում եմ սրա համար, որ ՀՀ քաղաքացիները ընտրակաշառքի բերումով  և այլ հանցավոր ներգործությունների բերումով գնացել են տեղամասեր և իրենց քվեն տվել են պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներին»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ բոլորը պետք է պատասխան տան օրենքի առաջ:

«Խոսքը չի կարող վերաբերել միայն այն մարդկանց, որոնք, այսպես ասած, գործի վրա բռնվել են: Պետք է ավելի խոր քննություն իրականացվի, հանցավոր սխեման ամբողջությամբ պարզվի, և բացահայտվեն պատվիրատուները՝ գլուխները, ում գրպանից այդ փողերը գնացել են այդ տասովշչիկներին, որոնք արդեն հողի վրա իրականացրել են այդ հանցավոր գործունեությունը»,- ընդգծեց պատգամավորը:

Հովհաննիսյանը պարզաբանեց՝ «գլուխներ» ասելով կասկածներ ունի, որ դրանք տանում են դեպի պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարները: 

Անդրադառնալով ընտրության արդյունքներին՝ Հովհաննիսյանը նշեց՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը իր վստահության քվեն տվել է ՔՊ կուսակցությանը, և ձևավորված է արդեն խորհրդարանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ինչ վերաբերում է ուժերին, որոնք իրենց մանդատների մեծ մասն ստացել են ընտակաշառքի միջոցով, նրանք պետք է օրենսդրությամբ պատասխան տան:

«Իմ և իմ գործընկերների քաղաքական գնահատականն այն է, որ համակարգված ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները, քաղաքական ուժերը պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ, և դրա համար պետք է համապատասխան օրենսդրություն մշակվի»,- հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղարը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Արթուր Հովհաննիսյան