Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Սրբուհի Գալյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Սրբուհի Գալյան

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Սրբուհի Գալյան
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան

Ազատությունից զրկվածների թիվը 3000-ը հատել է, բայց դեռ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը: Այսինքն՝ անցած տարվանից այդ դինամիկան մենք ունենք: Այդ մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին ասաց նախարար Սրբուհի Գալյանը:

«Ինչ-որ պահի տարբերությունը հասնում էր 80-ի, հիմա տարբերությունը 20 է: Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում կալանավորների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով: Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշներն էլ են դրա մասին խոսում:

Անցած տարվա մեր քննարկումներից հետո նկատեցինք, որ կալանավորների թիվը նվազում է, դրա համար 5 տարվա մեջ առաջին անգամ գրանցեցինք այդ արդյունքը, որ դատապարտյալների թիվն աճեց կալանավորների թվից»,- ասաց նա:

Նախարարը նաև կարծիք հայտնեց, թե տնային կալանքը խնդրի լուծում չէ, քանի որ շատ հաճախ գալիս է փոխարինելու խափանման միջոցին:

Գալյանը նաև կապ տեսավ դատավարությունների արագության և կալանավորների թվի կրճատման միջև:

«Երբ ուսումնասիրում էինք կալանքների ժամկետները, տեսանք, որ 5 տարի և ավելի կալանք կրող անձինք ունեինք, ինչը շատ ցավալի և ոչ ընդունելի փաստ է մեզ համար, ու մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ ֆենոմենը պայմանավորված է հիմնականում դատավորների հաճախ փոփոխությամբ»,- ասաց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Սրբուհի Գալյան