Ավելի քան 1.1 մլն դոլար՝ Հայաստանի դեմ քարոզչական արշավի համար. ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. Radar Armenia — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ավելի քան 1.1 մլն դոլար՝ Հայաստանի դեմ քարոզչական արշավի համար. ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. Radar Armenia

Ավելի քան 1.1 մլն դոլար՝ Հայաստանի դեմ քարոզչական արշավի համար. ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. Radar Armenia

Radar Armenia-ի ձեռքի տակ են հայտնվել խիստ ուշագրավ փաստաթղթեր, որոնք ներկայացնում են Հայաստանի դեմ նախապատրաստվող տեղեկատվական արշավի մասին։ Փաստաթղթերը հայտնի են դարձել ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկի՝ հեռախոսը կոտրելու հետևանքով արտահոսած տվյալներից։

Եվ այսպես, բացահայտվել է «Համալիր տեղեկատվական արշավ» խորագրով լայնածավալ նախաձեռնության մանրամասները։ Ծրագրի ընդհանուր բյուջեն առաջին տարվա համար գնահատվում է 1,175,000 ԱՄՆ դոլար։

Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական ուղղություններից, որոնք համակցում են թվային տեխնոլոգիաները, սոցիոլոգիական հետազոտությունները և փողոցային ակցիաները Եվրոպայում։

1. «Նեմեսիս» ծրագիր

Առաջին նախագիծը, որը կրում է «Նեմեսիս» անունը, պետք է մատուցվեր որպես գերմանահայ համայնքի արտադրանք։ Այն իրենից ներկայացնում է վեբ-հարթակ, որտեղ կուտակվելու են առանցքային կերպարների կենսագրությունները և նրանց՝ «ժողովրդի թշնամիների» ցուցակում ներառվելու հիմնավորումները։

Հարթակում պիտի լինեին Facebook-ից հավաքված տվյալներ, գրաֆիկական վերլուծության գործիքներ։ Նաև նախատեսված է SMM ակտիվություն՝ ադրբեջանական ու թուրքական ալիքներում։ Բացի այդ, նախատեսված են փորձագիտական հարցազրույցներ։

Նախագծի տարեկան բյուջեն կազմում է 405,000 դոլար։ Քարոզչական նպատակներով նախատեսվում է նաև օգտագործել լուսային պրոյեկցիաներ եվրոպական քաղաքների նշանակալի շենքերի վրա։

2. «Հյուրընկալ Հայաստան». նպատակաուղղված հարված երկրի վարկանիշին

Երկրորդ նախագիծը՝ «Հյուրընկալ Հայաստան»-ը, ունի ընդգծված բացասական ուղղվածություն։ Այն գործելու է որպես «ճանապարհորդական ուղեցույց», որը կենտրոնանում է Հայաստանում սեքս-տուրիզմի, կազինոների և հասարակության կողմից մերժելի այլ երևույթների վրա։ Դրա նպատակն է, որ ձևավորի Հայաստանի բացասական կերպարը։

Հատկանշական է, որ կայքը ունենալու է նաև «Դարքնեթ» (Darknet) տարբերակ՝ առավել բացահայտ բովանդակության համար։ Այս ուղղության համար նախատեսված է 355,000 դոլար։ Մարքեթինգային արշավը ներառելու է գովազդային հարթակներ թուրքական, ադրբեջանական և պակիստանյան տիրույթներում։

3. «Մոնիթորինգ և եվրոպական հարցումներ»

Երրորդ ուղղությունը հանդիսանում է արշավի վերլուծական հենքը՝ 415,000 դոլար տարեկան բյուջեով։ Այն ներառում է.

  • Մեդիատիրույթի մշտական մոնիթորինգ և OSINT հետազոտություններ։
  • Փողոցային հարցումների անցկացում Իտալիայում և Գերմանիայում։
  • Հանդիպումներ սփյուռքի ներկայացուցիչների և փորձագետների հետ։

Ֆինանսական բաշխվածությունը.

Ըստ հաստատված նախահաշվի, ամսական գործառնական ծախսերը կազմելու են 103,250 դոլար։ Բյուջեի ամենամեծ բաժինը՝ 36%-ը, ուղղվելու է մոնիթորինգին և իրավիճակային աջակցությանը, 34%-ը՝ «Նեմեսիս» նախագծին, իսկ 30%-ը՝ «Հյուրընկալ Հայաստան»-ին։

Արշավի շրջանակներում նախատեսվում է նաև լայնածավալ SMM ակտիվություն ադրբեջանական և թուրքական Telegram ալիքներում՝ յուրաքանչյուր նախագծի համար առանձին թիրախավորմամբ։

Ավելի քան 1.1 մլն դոլար՝ Հայաստանի դեմ քարոզչական արշավի համար. ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. Radar Armenia
Ավելի քան 1.1 մլն դոլար՝ Հայաստանի դեմ քարոզչական արշավի համար. ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. Radar Armenia
Ավելի քան 1.1 մլն դոլար՝ Հայաստանի դեմ քարոզչական արշավի համար. ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. Radar Armenia

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Ավելի քան 1.1 մլն դոլար՝ Հայաստանի դեմ քարոզչական արշավի համար. ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. Radar Armenia