Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ
Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ամփոփ վիճակագրական պատկեր ներկայացրեց Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների մասով:

«Ընդհանուր թվով՝ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված 39 հազար 650 անձ, որից 27 հազար 296 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Մերժման դեպքեր չեն եղել»,- հայտնեց ՆԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի նոր թվային համակարգի գործարկման պահից այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ, մասնավորապես այս տարվա հունիս ամսվա սկզբի դրությամբ թիվը կազմել է 11 հազար 146:

«Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28 հազար, որից շուրջ 12 հազար անչափահասի տրվել է ՀՀ քաղաքացիություն»,- տեղեկացրեց Մկրտչյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ