ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային

ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանի ընտրությունն անվանել է մրցակցային և բաց։

«ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բազմակուսակցական, բաց և մրցակցային»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Նուռլան Սեյթիմովը։

Նրա խոսքով՝ քվեարկությունն ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջներինհամապատասխան, տեխնիկականսարքավորումները, ընդհանուր առմամբ, աշխատել են անխափան, ձայների հաշվարկի ընթացակարգն անցել է համաձայն ընտրական օրենսդրության պահանջների:

«Դիտորդների արձանագրած առանձին թերություններ տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է նա։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների 100%-ի հաշվարկից հետո, հղում անելով նախնական տվյալներին, հաղորդել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի ընտրությունում ստացել է ձայների 49,81%-ը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային