Ինչ շեշտադրումներ են արել եվրոպացի առաջնորդները Թրամփի և Զելենսկու հետ հանդիպմանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ինչ շեշտադրումներ են արել եվրոպացի առաջնորդները Թրամփի և Զելենսկու հետ հանդիպմանը

Ինչ շեշտադրումներ են արել եվրոպացի առաջնորդները Թրամփի և Զելենսկու հետ հանդիպմանը

Եվրոպացի առաջնորդները, հանդիպման փակ մասից առաջ՝ առաջ ելույթ ունենալով Թրամփի և Զելենսկուց հետո, շեշտը դրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա:

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նշել է, որ կքննարկեն առաջին հերթին անվտանգության երաշխիքները։

«Ես ուրախ եմ, որ կքննարկենք, այսպես ասած, «հինգերորդ հոդվածի» (ՆԱՏՕ-ի) մասին առաջարկը, որն ի սկզբանե եղել է նաև Իտալիայի առաջարկը:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, ոչ չի պատկերացնում Ուկրաինայի հարցով հաջորդ հանդիպումն առանց հրադադարի։

«Եկեք ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա»,- ասել է նա։

Էմանուել Մակրոնի խոսքով՝ տևական խաղաղություն ունենալու համար անվտանգության երաշխիքներ են պետք։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը նշել է, որ խոսքը ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի, այդ թվում՝ Բրիտանիայի անվտանգության մասին է։

«Կարծում եմ՝ ճիշտ մոտեցման դեպքում մենք այսօր կարող ենք իրական առաջընթաց գրանցել, հատկապես անվտանգության երաշխիքների մասով, ինչ-որ բան «հինգերորդ հոդվածի» ոգով»,- ասել է Սթարմերը:

ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ապահովել ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի նմանությամբ:

ՆԱՏՕ- ի կանոնադրության հինգերորդ հոդվածի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուսների վրա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումն ավարտվել է, մեկնարկել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում:

Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։

Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել էր ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։

Իր հերթին Թրամփը նշել էր, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել էր «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ինչ շեշտադրումներ են արել եվրոպացի առաջնորդները Թրամփի և Զելենսկու հետ հանդիպմանը