21:00-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողջունի Վլադիմիր Զելենսկիին, իսկ ավելի ուշ կսկսվի նրանց երկկողմ հանդիպումը:

Սպասվում է, որ 21:00-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողջունի Վլադիմիր Զելենսկիին, իսկ ավելի ուշ կսկսվի նրանց երկկողմ հանդիպումը:
ԱՄՆ-ի կողմից հանդիպմանը ներկա կլինեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելլոգը, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը։
Ուկրաինական պատվիրակությունը ներկայացնում են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և ԱԱԽ քարտուղար Ռուստեմ Ումերովը:

























