«Хроника Кавказа» պորտալի տրամադրության տակ են հայտնվել նոր փաստաթղթեր, որոնք պարունակում են Հայկ Մարությանի քարոզարշավի վերլուծությունը։Radar Armenia — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

«Хроника Кавказа» պորտալի տրամադրության տակ են հայտնվել նոր փաստաթղթեր, որոնք պարունակում են Հայկ Մարությանի քարոզարշավի վերլուծությունը։Radar Armenia

«Хроника Кавказа» պորտալի տրամադրության տակ են հայտնվել նոր փաստաթղթեր, որոնք պարունակում են Հայկ Մարությանի քարոզարշավի վերլուծությունը։Radar Armenia

«Хроника Кавказа» պորտալի տրամադրության տակ են հայտնվել նոր փաստաթղթեր, որոնք պարունակում են Հայկ Մարությանի ընթացիկ նախընտրական քարոզարշավի մանրամասն վերլուծությունը, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումներ, տեսողական քարոզչության գնահատականներ և ուշագրավ տեղեկություններ քաղաքական գործչի հնարավոր ֆինանսավորման աղբյուրների մասին։

Համաձայն խմբագրությանը փոխանցված փաստաթղթերի՝ Մարությանի քարոզարշավի հիմնական քաղաքական ու ֆինանսական հովանավորը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Արթուր Սողոմոնյանն է, որը, դատելով զեկույցների ձեռագրից, հետազոտությունների և ռազմավարության մշակման համար ներգրավել է ռուսական PR ընկերություն։ Նշենք, որ Սողոմոնյանը Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփանակատերն է։

Նույն աղբյուրը պնդում է, որ Սողոմոնյանը զուգահեռաբար ֆինանսավորում է նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, ինչը հարցեր է առաջացնում այն մասին, թե արդյոք Մարությանի քարոզարշավն անկախ նախագիծ է, թե ներդրողի ավելի մեծ «շախմատային խաղի» մի մասը։

Ներկայացված սոցիոլոգիական տվյալները վկայում են Մարությանի մեդիակերպարի և իրական վարկանիշի միջև առկա էական անջրպետի մասին, քանի որ ընտրողների երկու երրորդի չկողմնորոշված լինելու ֆոնին, արդեն իսկ կողմնորոշվածների շրջանում Նիկոլ Փաշինյանն ունի 57% աջակցություն, Սամվել Կարապետյանը՝ 21%, Ռոբերտ Քոչարյանը՝ 7%, իսկ Հայկ Մարությանը հայտնվել է քաղաքական թատերաբեմի հետնաբեմում՝ հավաքելով ընդամենը 4%։

Վերլուծությունը ցույց է տվել պարադոքսալ արդյունք. Մարությանի՝ որպես դերասանի և նախկին պաշտոնյայի, բարձր ճանաչելիությունը նրան չի օգնում։ Նրա թեկնածության մասին տեղյակների շրջանում միայն 5%-ն է պատրաստ քվեարկել նրա օգտին։ Ըստ էության, քաղաքական գործչի մեդիակապիտալը չի վերածվում ընտրական աջակցության։

Ինչպես նշվում է ստացված վերլուծական հաշվետվության մեջ, նախընտրական տարբերակների քննարկումը ցույց է տվել, որ շտաբի ընտրած դերասանական-կատակերգական կամ «սուպերհերոսային» կերպարը մերժվում է ընտրողների կողմից, քանի որ այն կտրուկ հակասում է թեկնածուի մասին մարդկանց ունեցած պատկերացումներին։

Պորտալը գրում է, որ չնայած ազդեցիկ հովանավորների առկայությանն ու բարձր ճանաչելիությանը՝ Մարությանի քարոզարշավը բախվել է ինքնության ճգնաժամի և կանգնած է «մեկ դերասանի թատրոն» մնալու վտանգի առաջ, ինչը չի արդարացնում լրջություն սպասող ընտրողների հույսերը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. «Хроника Кавказа» պորտալի տրամադրության տակ են հայտնվել նոր փաստաթղթեր, որոնք պարունակում են Հայկ Մարությանի քարոզարշավի վերլուծությունը։Radar Armenia