Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 296 հասցեում գտնվող՝ 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասը 2017 թվականին Հայաստանի Հանրապետությանը օտարելու գործընթացում թույլ տրված չարաշահման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

 

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Դ.-ն, 2014 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը զբաղեցնելով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը և հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը՝ հովանավորելով իրեն և Վ.Պ.-ին պատկանող ու իրենց կողմից փաստացի ղեկավարվող «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը։

 

Մասնավորապես՝ Հ.Դ.-ն, մի խումբ անձանց հետ հանցակցությամբ, խաբեության եղանակով խուսափել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության ունեցած վարկային պարտավորության մասնակի մարումից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 529 միլիոն 533 հազար դրամի վնաս, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։

 

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա.Ս.-ն, 2011 թվականի հունիսի 22-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Հ.Դ.-ի հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված, վերջինիս օգտին գործողություններ կատարելու շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով 529 միլիոն 533 հազար դրամի չափով ծանր հետևանքներ:

 

Ա.Ա.-ն, 2017 թվականին զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ՀՀ կառավարության նիստի ընթացքում չի ներկայացրել առարկություններ և համաձայնություն է տվել պետական կարիքների համար ձեռք բերել այնպիսի գույք, որը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին՝ այդպիսով նպաստելով «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության գույքային դրության բարելավմանը։

 

Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությունը զրկվել է «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկից ընդհանուր 529 միլիոն 533 հազար դրամը ստանալու հնարավորությունից։

 

2026 թվականի ապրիլի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Հ.Դ.-ի նկատմամբ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը դրդելու համար, Ա.Ս.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

 

Երկու այլ անձի՝ Ա.Կ.-ի և Ա. Թ.-ի նկատմամբ, դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ խարդախություն կատարելուն օժանդակելու, փաստաթուղթ կեղծելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու համար:

 

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը