Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան

Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան
Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան

Գյումրիում կառուցվող «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել: Այսօր տեղի ունեցել համալիրի վերամեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պաշտոնատար անձինք, մարզասերներ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայտնի մարզիկի անունը կրող մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, մենապայքարային և խաղային մի շարք մարզաևերի համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, աթլետիկական վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ինչպես նաև այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ համալիրի նախագիծը լրամշակվել է՝ պայմանավորված տեխնիկական որոշ բարդություններով և աշխատանքների որակական չափանիշների պահպանմամբ․ «Մեր ընդգծված մոտեցումը հետևյալն է՝ մարզադպրոցը պետք է համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին: Այն պետք է լինի սպորտային միջավայր ոչ միայն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ավանդույթը շարունակող պատանիների, այլև բոլոր նրանց համար, ովքեր այստեղ գալու են տարբեր սպորտային միջոցառումների մասնակցելու»:

Նա ընդգծել է աշխատանքների պատշաճ որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ զուգահեռ նախատեսվում է իրականացնել գույքի ձեռքբերման աշխատանքներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս տեղեկացրել է՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ներգրավվել է նոր կապալառու, որը երկու տարվա ընթացքում պետք է ավարտին հասցնի մարզահամալիրի կառուցումը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

«Մարզահամալիրն իր նշանակությամբ եզակի է Հայաստանում. այստեղ հնարավոր է լինելու և՛ մարզվել տարբեր մարզաձևերով, և՛ անցկացնել մրցաշարեր՝ ներառյալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ինչը Կառավարության քաղաքականության առաջնահերթություն է: Համալիրը ստեղծում է բացառիկ հնարավորություն, որպեսզի Գյումրին իսկապես դառնա սպորտի կենտրոն: Մարզադպրոցը սպորտով զբաղվելու մեծ հնարավորություն է մեր երեխաների համար՝ զարգացնելով մանկապատանեկան սպորտի ուղղությունը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ մարզահամալիրը կրում է Արթուր Ալեքսանյանի անունը, ինչը մարզիկի ամենօրյա հոգատարության մասին է վկայելու. «Մարզահամալիրում Արթուր Ալեքսանյանի ներկայությունը օրինակ է լինելու երեխաների համար, նրա խորհուրդները ոգևորելու են նրանց՝ ձգտելու շարունակական հաղթանակների»:

Նրա ընդգծմամբ՝ սա Կառավարության կարևոր և հետևողական քաղաքականությունն է թե՛ մարզիկներին նշանավորելու և հանրահռչակելու, թե՛ սպորտը զարգացնելու ուղղությամբ։

Արթուր Ալեքսանյանի գնահատմամբ՝ իր մրցումային փորձը ցույց է տալիս, որ համալիրի բոլոր ենթակառուցվածքները լիարժեք համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: Նա վստահություն է հայտնել, որ իր փորձը կծառայեցնի համալիրի ամբողջական կայացմանն ու պատանիների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին:

Նշենք նաև, որ վերջերս տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքը, Երևանում լայն թափով կառուցվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքը, մեկնարկել է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարությունը:

Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան