Պատկերավոր ասած` Նիկոլը ձեր օգնությամբ քանդել է քաղաքացու վզի շղթան, բայց եռագլուխ թիմը, Սերժն էլ ձեզ նվեր, էլի ուզում են հետ բերել այն. Լիլիթ Ստեփանյան

Սիրելիներս ողջույն,
Հուսամ` լավ եք և ամեն բան կարգին է ձեզ մոտ.
Եկեք մի փոքր հետ գնանք, հիշենք , թե ումից և ինչից է մեզ փրկել 2018֊ը։
Ձախ հատվածում մեր հայրենակիցն է։ Նրա վզի շղթան ուղղակի և անուղղակի գոյություն ունեցող բարքերի, արժեհամակարգի, քաղաքական նախկին էլիտայի հավաքական վերաբերմունքն էր դեպի քաղաքացին, դեպի մարդը ։ Բազմաթիվ էին դեպքերը, երբ մարդուն պահում էին շան բնի մեջ, շղթան վզին քաշ տալիս բակում ու նվաստացնում, զինվորին ստիպում աշխատել սեփական խոզանոցներում, հողամասերում կամ իրենց տան շինարարության վրա բատրակի պես, ընտրությունների ժամանակ ընդդիմության վստահված անձանց ենթարկում ֆիզիկական ու հոգեբանական բռնության, խոշտանգում, պահում իրենց տան նկուղներում , կանանց ու աղջիկներին կողպում ընտրատեղամասերի զուգարաններում, հիշեցնում , թե գիտեն որդին որ զորամասում է ծառայում, աղջիկը որ բուհում է սովորում, ամուսինը կամ կինը որտեղ է աշխատում ... ինչեր ենք տեսել հավաքական նախկինների օրոք։ Այնքան էին լկտիացել, որ տպավորություն էր, թե անգամ օդի քիմիական բաղադրությունն էր փոխվել. նողկանքի, զզվանքի տարր էր ավելացել։
Հիմա գանք մեր օրեր։ Աջ նկարում էլի մեր հայրենակիցն է, մեր Գևորգը, ում վրա օրեր առաջ Բելառուսից եկած ու Փարավոնում ապրող այլասերված մի խումբ խուժաններ մահափորձ են իրականացրել։ Համընկնումները գուցե պատահական են։
Այսինքն, նախկինների ոչ պակաս այլասերված մոտ շրջապատը դարձյալ ուզում է վերակենդանացնել նախկին բարքերը, կենսունակություն է փորձում տալ քաղաքական դիակներին։ Պատկերավոր ասած` Նիկոլը ձեր օգնությամբ քանդել է քաղաքացու վզի շղթան, բայց եռագլուխ թիմը, Սերժն էլ ձեզ նվեր, էլի ուզում են հետ բերել այն։
Հունիսի 7֊ի ընտրությունը ձեր ազատությունների, իրավունքների, խաղաղության և ձեր` որպես քաղաքացի մնալ֊չմնալու մասին է։ Պետք է դուք որոշեք` մնու՞մ եք քաղաքացի, թե՞ վզին շղթա արարած։
Տե'ր եղեք ձեր ազատությանը, երկրին, խաղաղությանը և ձեր անքակտելի իրավունքներին ։


























