Անչшփահաս шղջկան առևшնգել, 4 հпգով բռնшբարել են. Վարդան Ղուկասյանի եղբորորդու և մյուսների գործով վերդիկտը. armtimes.com — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Անչшփահաս шղջկան առևшնգել, 4 հпգով բռնшբարել են. Վարդան Ղուկասյանի եղբորորդու և մյուսների գործով վերդիկտը. armtimes.com

Անչшփահաս шղջկան առևшնգել, 4 հпգով բռնшբարել են. Վարդան Ղուկասյանի եղբորորդու և մյուսների գործով վերդիկտը. armtimes.com

Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն. Ղ.-ի, Ա. Ա.-ի, Ա. Բ.-ի և Ս. Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունիսի 15-ին Ն. Ղ.-ի, Ա. Ա.-ի, Ա. Բ.-ի և Ս. Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը):

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն. Ղ.-ն, Ա. Ա.-ն, Ա. Բ.-ն և Ս. Ս.-ն խմբի կազմում նախնական համաձայնությամբ խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և քննությամբ չպարզված հանգամանքներում տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում:

Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը:

Հայկական ժամանակ
 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Անչшփահաս шղջկան առևшնգել, 4 հпգով բռնшբարել են. Վարդան Ղուկասյանի եղբորորդու և մյուսների գործով վերդիկտը. armtimes.com