Երբ քաղաքային իշխանությունը որոշում է կառավարության հետ նորմալ չհամագործակցել, հետևանքները երևում են. Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիի ճանապարհների մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երբ քաղաքային իշխանությունը որոշում է կառավարության հետ նորմալ չհամագործակցել, հետևանքները երևում են. Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիի ճանապարհների մասին

Երբ քաղաքային իշխանությունը որոշում է կառավարության հետ նորմալ չհամագործակցել, հետևանքները երևում են. Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիի ճանապարհների մասին
Երբ քաղաքային իշխանությունը որոշում է կառավարության հետ նորմալ չհամագործակցել, հետևանքները երևում են. Փաշինյանը՝ Գյումրիի ճանապարհների մասին

Երկու թեմայի եմ ուզում անդրադառնալ. խոսքը Երևանի և Գյումրիի ճանապարհների մասին է: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 7-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր եզրակացությունն այն է, որ այն դեպքերում, երբ քաղաքային իշխանություններն ինչ-ինչ պատճառներով որոշում են մեկուսացած աշխատել, կառավարության հետ նորմալ չհամագործակցել, հետևանքները երևում են:

«Դրա հետևանքները երևացին Երևանում, իսկ Գյումրիում էլ ահավոր ձևի են երևում: Այն օրն ահավոր տեսարան էր: Երբ Գյումրիի Անի թաղամասում փոսերի միջով երթևեկում ես, հենց որտեղ դրված է Գյումրիի ցուցանակը, ցուցանակից 3 սմ այն կողմ սկսվում է գերազանց ճանապարհ, այսինքն՝ Գյումրիից դուրս եկար, սկսվում է գերազանց ճանապարհ: Այս ամենն ինչի՞ հետևանքն է: Որ քաղաքային իշխանությունները երկար ժամանակ, այսինքն՝ ինչ-ինչ նկատառումներով չեն համագործակցել: Ի՞նչ են մտածել՝ չգիտեմ: Նույն էլ Երևանում է:

Հիմա ինչի՞ համար եմ ասում: Այս տարվանից մենք մեր 500 կմ ճանապարհների տրամաբանության մեջ Երևանի համար պետք է 50 կմ ճանապարհ նախատեսենք»,- ասաց նա:

Վերադառնալով Գյումրիում ճանապարհների նորոգման թեմային՝ Փաշինյանը հիշեցրեց, որ այժմ Անի թաղամասի համար ծրագիր է իրականացվում, և որ այդ մասով էլ պետք է առաջարկ ներկայացվի:

«Առաջարկ ներկայացրեք, որովհետև մենք չեք կարող ուղղակի պոստ ֆակտում գնանք, հետո նման իրավիճակ արձանագրենք: Պիտի լուծումը գտնեք, որ հետագայում Գյումրիում էլ ներդրումներ անենք, որ նման իրավիճակ չլինի»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին:

Նախարարը տեղեկացրեց՝ վարչապետի հանձնարարությամբ նախորդ տարի սկսվել են Շիրակացու փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Ջրագծի հետ կապված՝ որոշակի հարցեր կան, այժմ այդ ուղղությամբ են աշխատում, բայց այս տարի նախատեսվում է ավարտել փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Նաև Գյումրիի Խորենացու փողոցի ասֆալտապատման աշխատանքներն են մեկնարկելու:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց, որ Անի և Ավստրիական թաղամասերի, ինչպես նաև Խորենացու փողոցի նախագծման գործընթացն արդեն սկսվել է:

«Մենք շուտով նախագիծը կունենանք, ու Կառավարության միջոցներով, ՎԶԵԲ-ի ծրագրերով կկարողանանք նաև ասֆալտապատման աշխատանքներն սկսել, որը միայն փողոցները չի ներառում, այլև մայթերը, լուսավորությունը. ամբողջ մեծ թաղամասը հիմնանորոգվելու է»,- ասաց մարզպետը:

Այս համատեքստում անդրադառնալով Գյումրիի շատրվաններին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ուրախությամբ արձանագրում եմ, որ Գյումրիի շատրվանները շատ գեղեցիկ շատրվաններ են ստացվել, և Ֆրանսիայի նախագահի այցի առիթով աշխատել է: Բայց, պարո՛ն Առուշանյան, երաժշտական մենյուին առանձնահատուկ ուշադրությամբ անդրադառնալու անհրաժեշտություն կա:

Ծիծաղում ենք, բայց հարցը լուրջ է: Խնդրում եմ՝ ապահովեն բոլոր այն մարմինները, որոնք կարող են այդտեղ ներգրավվածություն ունենալ: Պետք է ուշադիր լինենք, որ ծիծաղելի իրավիճակում չհայտնվենք: Տասնյակ միլիոնը (չգիտեմ շատրվանի արժեքը) դրա համար չենք ծախսել, որ երկիրը ծիծաղելի իրավիճակում հայտնվի»:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Երբ քաղաքային իշխանությունը որոշում է կառավարության հետ նորմալ չհամագործակցել, հետևանքները երևում են. Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիի ճանապարհների մասին