2025 թ. ՀՀ-ին և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամի 124 գույք. Աննա Վարդապետյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

2025 թ. ՀՀ-ին և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամի 124 գույք. Աննա Վարդապետյան

2025 թ. ՀՀ-ին և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամի 124 գույք. Աննա Վարդապետյան
2025 թ. ՀՀ-ին և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամի 124 գույք. Վարդապետյան

Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ամփոփ տվյալներ ներկայացնելով 2025 թվականին կատարված աշխատանքներից:

Նրա խոսքով՝ 2025 թվականի ընթացքում դատախազության բացառիկ, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառության արդյունքում ՀՀ-ին և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ, շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակ, հողատարածք, անտառային տարածք:

«2025-ին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: 

Այս վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ, վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50 հազար եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ և 878 հազար դրամ»,- հայտնեց Վարդապետյանը՝ տեղեկացնելով՝ երկրորդ վճիռը ուժի մեջ է մտել բոլորովին վերջերս՝ 2026 թվականի ապրիլի 15-ին: 

«Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, ենթակա են բռնագանձման՝

  1. Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը.
  2. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ.
  3. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս.
  4. 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա նաև՝ 

  1. 934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.
  2. 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  3. 58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»,- հայտնեց նա։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. 2025 թ. ՀՀ-ին և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամի 124 գույք. Աննա Վարդապետյան