Թրամփ–Զելենսկի հանդիպմանը կմասնակցեն նաև ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները

Վաշինգտոնում վաղը նախատեսված է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որին կմիանան նաև եվրոպացի առաջնորդներ։
Զելենսկու խնդրանքով Սպիտակ տանը կլինի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ ներկայությունը կարևոր է, որպեսզի եվրոպական կողմը ևս անմիջականորեն մասնակցի քննարկումներին։
Հանդիպմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը։ Քննարկումների կենտրոնում են լինելու Ուկրաինայում իրավիճակը, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետագա աջակցության ձևաչափերը և Ռուսաստանի նկատմամբ ճնշման շարունակականությունը։


























