Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. Նիկոլ Փաշինյանը ՝ Մ20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հայաստանում և Վրաստանում հյուրընկալելու մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. Նիկոլ Փաշինյանը ՝ Մ20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հայաստանում և Վրաստանում հյուրընկալելու մասին

Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. Նիկոլ Փաշինյանը ՝ Մ20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հայաստանում և Վրաստանում հյուրընկալելու մասին
Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. Նիկոլ Փաշինյանը՝ Մ20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հայաստանում և Վրաստանում հյուրընկալելու մասին

Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ ՖԻՖԱ-ն շատ կարևոր մի որոշում է կայացրել, 2029 թվականին աշխարհի՝ մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել այս հաջողության առիթով: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին և անձամբ վարչապետ Կոբախիձեին այս հարցում արդյունավետ և սերտ գործակցության համար:

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում՝ և՛ ֆուտբոլային, և՛ բոլոր առումներով:

Հիմա անցանք գործի: Նախ պետք է աշխատանքային խումբ, կազմկոմիտե ձևավորենք՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ »,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ ՖԻՖԱ-ի և վրաց գործընկերների հետ համատեղ պետք է քննարկել նաև կազմկոմիտե ստեղծելու անհրաժեշտության հարցը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ֆեդերացիաներին, որոնք այս ընթացքում շատ սերտ աշխատել են, ջանքեր են գործադրել, որպեսզի այս իրադարձությունը տեղի ունենա:

Ես հիշում եմ, երբ տարիներ առաջ ֆեդերացիաները մոտեցան մեզ՝ ինձ և Վրաստանի վարչապետին, և այդ գաղափարն առաջ քաշեցին: Բնականաբար, դա մեզ շատ ուրախացրեց, բայց, մյուս կողմից, դժվարանում էինք գնահատել, թե ինչքանով է իրատեսական: Հիմա փաստը մնում է փաստ»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց՝ շատ մեծ իրադարձություն է, այն մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ կարևորագուն միջոցառումն է, ոչ ֆորմալ առումով այն նաև աշխարհի երիտասարդական առաջնություն է անվանվում: Ակնկալվում է, որ այդ օրերին ՀՀ կայցելի ավելի քան 100 հազար երկրպագու՝ թիմերի խաղերը դիտելու:

«Այս պահին դեռևս ծրագիրը նախնական է, հնարավոր է՝ որոշ փոփոխությունների ենթարկվի, բայց մենք պլանավորում ենք, որ Երևանում կունենանք մինչև 20 խաղ, և՛ Վանաձորում, և՛ Իջևանում միասին՝ մինչև 10 խաղ»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ խոսքը 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների մասին է:

Փաշինյանը նկատեց՝ Կառավարությունը կպատրաստվի, բայց պետք է մասնավոր ոլորտն էլ պատրաստվի, քանի որ խոսքը 100 հազար այցելուի մասին է: Նաև ճանապարհային ենթակառուցվածքները պետք է պատշաճ վիճակում լինեն: Ինչ վերաբերում է սննդի ոլորտին, Փաշինյանն իր մտահոգությունը հայտեց՝ կատակելով. «Եթե այդքան մարդ մտնի, ասենք, Իջևան, մի օրում սնունդը կարող է վերջանալ»:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. Նիկոլ Փաշինյանը ՝ Մ20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հայաստանում և Վրաստանում հյուրընկալելու մասին