Զելենսկին հեռախոսազրույց կունենա մինչ Վաշինգտոն մեկնելը

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հեռախոսազրույց կունենան Զելենսկու` Վաշինգտոն այցից առաջ:
Նրանք պատրաստվում են տեսակապով քննարկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև Ալյասկայում կայացած բանակցությունները և Վլադիմիր Զելենսկու ու Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում հանդիպումից առաջ ստեղծված իրավիճակը։
Եվրոպացի առաջնորդները ողջունել են Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, սակայն նրանք վախենում են, որ Սպիտակ տան դիրքորոշման փոփոխությունը, ըստ էության, Ռուսաստանին հնարավորություն է տալիս շարունակել պատերազմը։

























