Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար

Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար
Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար

Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը LinkedIn-ի իր էջում անդրադարձել է նախօրեին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրված պայմանագրին, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:

Nvidia ընկերության փոխնախագահի խոսքով՝ ազգային բյուջեն պարզապես թվերի շարք չէ․ այն երկրի արժեքների ուղիղ արտացոլումն է։

Լեբարեդյանը գրառման մեջ ընդգծել է, որ այս հայտարարությամբ Հայաստանը աշխարհին ասում է, որ մենք հավատում ենք ինքներս մեզ։

«Մենք հավատում ենք, որ արհեստական բանականության գերազանց հաշվարկային հնարավորությունների հասանելիությամբ մեր հետազոտողները, նորարարները, հիմնադիրներն ու քաղաքացիները կունենան անհրաժեշտ գործիքները՝ համաշխարհային բեմում մրցունակ լինելու և Հայաստանը դարձնելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ոլորտում»,- նշված է գրառման մեջ։

Նա շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝  նախաձեռնությունը Firebird AI-ի հետ կյանքի կոչելու համար։

«Սա միայն սկիզբն է»,- խոսքը եզրափակել է նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար