Ալյասկայում հայտնաբերվել են Թրամփ–Պուտին հանդիպման գաղտնի փաստաթղթեր

Ալյասկայի հյուրանոցում հայտնաբերվել են Թրամփի և Պուտինի հանդիպման վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, հայտնում է NPR։
Ութ էջից բաղկացած նյութերը, որոնք, ըստ երևույթին, պատկանել են ԱՄՆ պատվիրակության աշխատակիցներին, պարունակում են գագաթնաժողովի ճշգրիտ վայրերը, ժամերը և ամերիկյան պաշտոնյաների հեռախոսահամարները։


























