Դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով. Արթուր Հովհաննիսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով. Արթուր Հովհաննիսյան

Դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով. Արթուր Հովհաննիսյան
Դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով. Հովհաննիսյան

Մենք մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք փորձել իրականացնել արդարադատության ոլորտում, դատական համակարգում, դրանք տեղ-տեղ տվել են իրենց արդյունքները, բայց մեծ հաշվով, մենք գոհ չենք արդյունքներից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով արդարադատության ոլորտի խնդիրներին` ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Մեր գոհ չլինելը հատկապես արտահայտվում է ժողովրդի հետ մեր խոսակցություններում ունեցած տպավորություններից, և դրա համար կարծում ենք, որ նոր Սահմանադրության մեջ պետք է արմատական փոփոխություններ արվեն այս իմաստով, մասնավորապես երդվյալ ատենակալների ինստիտուտի իմաստով, որպեսզի մենք կարողանանք ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որ թե մենք,  թե ՀՀ քաղաքացիները գոհ լինեն արդարադատության ոլորտում տեղի ունեցող գործընթացներից: Սրա մասին է խոսքը»,- ասաց Հովհաննիսյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչ ուղիղ կապ կա Սահմանադրության և դատաիրավական համակարգի միջև, պատասխանեց՝ դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով:

«Երդվյալ ատենակալների ինստիտուտն այդ գործիքներից մեկն է; Կարծում եմ՝ արդարադատության ոլորտի մեր գործընկերները ձեզ ավելի մանրամասն պատասխաններ կտան այս իմաստով»,- նշեց նա՝ հավելելով, թե ինքը այս իմաստով կարող է տալ միայն քաղաքական գնահատական:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում հանդիպումները ՀՀ քաղաքացիների հետ ամենատարբեր համայնքներում խոսում են դրա մասին, որ արդարադատության համակարգը չի գոհացնում ՀՀ ժողովրդին:

«Եվ, այո՛, ես էլ եմ կիսում վարչապետի դիտարկումը այս իմաստով խայտառակ վիճակում է»,- 

Հարցին՝ արդյոք անցած 8 տարիներին իշխանությունն ունեցել է գործիքների պակաս, պատասխանեց՝ իրենք անցել են ճանապարհ, որն անցնելուց հետո եկել են այդ եզրակացության:

«Այս պահին գտնում ենք, որ կա գործիքների պակաս և նաև՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտություն»,- եզրափակեց խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով. Արթուր Հովհաննիսյան