Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցությունը Ուկրաինային. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վճռականորեն շարունակում է աջակցել Ուկրաինային։
«Անհրաժեշտ է շարունակել աջակցել
Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անսասան անվտանգության երաշխիքներով։ Այս առումով ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը»,- նշել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցում դաշնակիցների միասնականությունն ու վճռականությունը մնում են կարևոր նախապայման տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար։


























