Երևանի քաղաքապետարանին 172 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Երևանի քաղաքապետարանին 172 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար․

Երևանի քաղաքապետարանին 172 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար․
Երևանի քաղաքապետարանին 172 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար

Առաջարկվում է 172 մլն դրամի վերաբաշխում կատարել և Երևանի քաղաքապետարանին գումար հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման ծրագրի մանրամասները: Ըստ այդմ՝ նախագիծն իրականացվում է Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշված մոտ 5,5 կմ հեռավորության վրա՝ Արաբկիր վարչական շրջանում:

«Այն ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ և ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի և հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան, որը կդառնա կիրճում սոցիալական շփումների կենտրոն»,- ասաց Ավինյանը՝ նկատելով, որ նմանատիպ ենթակառուցվածքների կարիքը կար, և որ դա սպորտով զբաղվողների պահանջն ու խնդրանքն է:

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ կիրճում արդեն իսկ իրականացվել է ֆլորայի և ֆաունայի վերաբերյալ խոր վերլուծություն, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածը ուսումնասիրվել է, սահմանագծվել է նաև կիրճը, իսկ այժմ սպասում են ՇՄՆ կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևան քաղաքի ավագանին կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ Հրազդանի կիրճում հատկապես շաբաթ-կիրակի օրերին, նաև աշխատանքային օրերին մարզվող, վազող, քայլող, հեծանիվ քշող, ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ, և հիմա խնդիրն այդ ժամանցի վայրն ավելի հարմարավետ դարձնելն է:

«Մենք տեղում նախագիծը նայել ենք, շատ լավ նախագիծ է, և պետք է պարզապես իրականացնել»,- ասաց նա:

Ավինյանն արձագանքեց՝ օրերս տեղում կսկսվեն շինարարական բուն աշխատանքները:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Երևանի քաղաքապետարանին 172 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար․