Շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք․ ինչ է գրել քաղաքացին վարչապետին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք․ ինչ է գրել քաղաքացին վարչապետին

Շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք․ ինչ է գրել քաղաքացին վարչապետին
Շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք․ ինչ է գրել քաղաքացին վարչապետին

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրը սկսել էր նամակների ընթրեցմամբ։ Դրանցից մեկի բովանդակությունը վարչապետը հանրայնացրել է սոցցանցի իր էջում։

«Նամակներից մեկը, որը ստացել եմ երեկ․

Սիրելի վարչապետ, սովորաբար Ձեզ գրում են խնդրանքով, հարցով, բայց շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք։

Միշտ ցանկացել եմ աշխատել իմ մասնագիտությամբ` մանկավարժ, սակայն մրցույթները եղել են ձևական, պահանջվել է նվազագույնը 3000 դոլար։

Հեղափոխությունից հետո վստահությունս մեծացավ, 3 անգամ դիմեցի, համառեցի, պայքարեցի անցա աշխատանքի։ Կամավոր ատեստավորման, տարակարգի շնորհիվ աշխատավարձս կարճ ժամանակում եռապատկեցի։ Շնորհակալություն Ձեզ ու Ձեր թիմին մասնագիտական աճի մոտիվացիայի համար։

Աղջիկներս մարզից գնացել են Երևան ուսանողներ են։ Սովորում են վճարովի, ապրում են վարձով, բայց զուգահեռ երկուսն էլ իրենց մասնագիտությամբ աշխատում են։ Ամուսինս էլ անընդհատ գործ ունի։ Գործատուն հեղափոխությունից հետո ստիպված եղավ գրանցել աշխատանքը։ Արդյունքում ես, ամուսինս, աղջիկներս օգվում ենք եկամտահարկի հետ վերադարձի ծրագրից ու դա կրկին ուղղում ենք ուսման վճարին։ 

Չորսս էլ ստանում ենք 201 հազարից ավելի աշխատավարձ և օգտվում ենք առողջության համընդհանուր ապահովագրությունից։

Ինչպես ասում է ամուսինս` առաջներում պիտի ինչքան գումար մագարիչ անեինք, որ երեխաներին էդ աշխատանքին տեղավորեինք։

Բնականաբար խնդիրներ էլ շատ ունենք, բայց առաջ Աստված։ Շնորհակալ ենք մեծ հնարավորությունների համար։ Մեզ պես հասարակ քաղաքացին, որ հիմա Երևանում երկու ուսանող է պահում, դա իսկապես շքեղություն է»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք․ ինչ է գրել քաղաքացին վարչապետին