Թրամփ–Պուտին հանդիպումն ավարտվեց

Թրամփի և Պուտինի նեղ կազմով բանակցությունները տևեցին մոտ երկու ժամ քառասունհինգ րոպե։ Սպիտակ տունը հանդիպումը ներկայացրեց որպես «պատմական»։ Քննարկումների հիմնական թեման Ուկրաինան էր․ կողմերը համաձայնեցին անվտանգության երաշխիքների հիմնական կետերի շուրջ։ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ առայժմ չեն սահմանվի, դրանց մասին հնարավոր է մտածեն երկու-երեք շաբաթից։ Երկու նախագահներն էլ հանդիպումը գնահատեցին արդյունավետ և կառուցողական՝ ընդգծելով, որ շատ կետերի շուրջ արդեն համաձայնություն կա։ Նրանք նաև խոստացան, որ շուտով կրկին կտեսնվեն, հնարավոր է՝ հաջորդ հանդիպումը կայանա Մոսկվայում։





























