Պատերшզմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պատերшզմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան

Պատերшզմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան
Պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան

Dikgazete.com կայքում հրապարակվել է հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ իբր ՀՀ կառավարությունը մտադիր է վերանայել և հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրված պարգևները։ Նշված պնդումը ամբողջությամբ կեղծ է և որևէ առնչություն չունի իրականության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Միաժամանակ, ուշագրավ է, որ տվյալ ապատեղեկատվությունը կառուցված է հստակ թիրախավորման տրամաբանությամբ՝ ուղղված հանրության կոնկրետ խմբերին։ Պատերազմի մասնակիցների սոցիալական և բարոյական կարգավիճակը հանրության համար բարձր զգայունություն ունեցող թեմա է, և նման բովանդակության ընտրությունը միտված է պետական ինստիտուտների և իշխանությունների քաղաքականության նկատմամբ անվստահության ձևավորմանը։

Տեղեկատվության տարածման շղթան վկայում է դրա համակարգված և կազմակերպված բնույթի մասին․ այն սկզբնապես հրապարակվել է անհայտ հարթակում, ապա արագ վերարտադրվել թուրքական և ադրբեջանական մի քանի լրատվամիջոցի կողմից, ակտիվորեն տարածվել X հարթակում՝ կասկածելի և փոխկապակցված օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև շրջանառվել ռուսական ծագման տելեգրամյան ալիքներով։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս ապատեղեկատվությունը լայնորեն տիրաժավորվել է հայաստանյան տեղեկատվական դաշտում՝ ընդդիմադիր որոշ շրջանակների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված տեղեկատվական սպառնալիքները առանձին դեպքերում համընկնում և լրացուցիչ ուժեղացվում են երկրի ներսում գործող որոշ քաղաքական դերակատարների միջոցով։

Վերոնշյալը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) հստակ հատկանիշներ, ուստի զերծ մնացեք չստուգված տեղեկությունների տարածումից և մի նպաստեք ապատեղեկատվության վերարտադրմանը»,- գրել է Բաղդասարյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Պատերшզմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան