Թրամփը շնորհակալություն հայտնեց Լուկաշենկոյին՝ 16 բանտարկյալի ազատման համար

Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել 16 բանտարկյալների ազատ արձակման համար։ Նա նաև տեղեկացրել է, որ կողմերը քննարկում են ևս 1300 բանտարկյալի ազատման հնարավորությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային այլ թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի այցին Ալյասկա։ Թրամփը ընդգծել է, որ անհամբեր սպասում է նախագահ Լուկաշենկոյի հետ ապագայում հանդիպմանը։



























