Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 15-ի հերթական նիստում սահմանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Վաղարշապատ համայնքի ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում կարող են ԿԸՀ ներկայացնել օգոստոսի 16-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ։ Հավատարմագրվել ցանկացող ԶԼՄ-ներն ու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները դիմումներ կարող են ներկայացնել օգոստոսի 13-ից նոյեմբերի 6-ը ներառյալ։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչև օգոստոսի 23-ը ներառյալ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումն իրականացվելու է հոկտեմբերի 12-ից 17-ը ներառյալ։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։ Ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ԿԸՀ համացանցային կայքում՝ Elections.am:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են