Առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը.

Առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը.
Առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը

Գնումների գործող ընթացակարգով, երբ բացահայտվում է շահերի բախում, օրինակ, գնահատող հանձնաժողովի կամ մասնագիտական խմբի անդամի ու մասնակից կազմակերպության միջև, ապա այդ անդամն ինքնաբացարկ է հայտարարում, դուրս է գալիս, որից հետո գործընթացը շարունակվում է: Խնդիրը երբ առաջատար մասնագետների կամ փորձագետների մակարդակում է, ապա մեկ փորձագետին մեկ այլ փորձագետով հնարավոր է փոխարինել, և շահերի բախումը փաստացի վերացնել: Առկա է պաշտոնների խումբ, որոնց դեպքում այդպես չէ, ազդեցությունը շարունակում է գործել: Առաջարկվում է համակարգը փոփոխել և ունենալ ազդեցության երեք մակարդակ:

Առաջին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, ֆինանսների նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները:

Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ղեկավար չհանդիսացող ավագանու անդամների), գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները:

Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը:

«Գնումների մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում ու Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նրա խոսքով ընկերությունը, երբ դիմում է մրցակցային ընթացակարգի կամ որևէ պայմանագիր է ցանկանում ստորագրել, պետք է հայտարարի, որ համապատասխան փոխկապակցվածություններ առկա չեն: Եթե բացահայտվում է, որ առկա են, ապա պայմանագրի իրականացման գործընթացը դադարեցվում է: Գնահատվում են կազմակերպության իրականացրած հաշվարկային պարտավորությունները և վճարվում է դրանց համար: 20 տոկոսով նաև պայմանագրի արժեքից տույժ է սահմանվում, եթե ամբողջությամբ է կատարվել պայմանագիրը կամ այն ծավալից, որը պետք է արդեն վճարվեր կազմակերպությանը: Տույժը վճարվելու է երաշխիքից, եթե տույժը երաշխիքից ավելին է, ապա լրացուցիչ ֆինանսական միջոցներով պետք է հատուցի Կառավարությանը՝ համապատասխան խախտումն իրականացնելու համար:

«Մենք մասնավոր հատվածին ենք նաև ազդակ հաղորդում, որ որոշում կայացնող և բարձր ազդեցության մակարդակ ունեցող պաշտոնյաների հետ փոխկապակցված կազմակերպությունները մրցակցության մեջ չեն լինելու իրենց հետ, և դաշտը հնարավորինս հավասար է լինելու»,- ընդգծել է փոխնախարարը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով:

Ավագ Ավանեսյանը հավաստիացրել է, որ ընտրվել են այն պաշտոնյաները, որոնք իրենց պաշտոնեական դիրքով պայմանավորված՝ ուղղակիորեն ազդեցություն են ունենում գնման գործընթացի վրա:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ հարցը տևական քննարկումների փուլ է անցել՝ այնպիսի բալանսավորված մեխանիզմ ունենալու համար, որ պետական շահի տեսանկյունից ճիշտ որոշում կայացվի: «Նպատակն էր արհեստականորեն դուրս չմղել գնումներին մասնակցելուց այնպիսի կազմակերպություններին, որոնք լավ կլիներ որ մասնակցեին և այնպիսի պաշտոնյաներին, որոնք իրականում ազդեցություն չունեն տվյալ գնումների գործընթացի վրա»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում անդրադարձ է եղել փաթեթի ընդունման ռիսկերին, փոխկապակցվածության սանդղակի ճշգրտմանը, որոշ ընկերությունների մասնակցության ընթացակարգային բարդություններին: Գնահատական է հնչել, որ խնդիրը համակարգային է, և նման խիստ միջամտություններով այն չի լուծվելու:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ խնդիրը պետական համակարգի և բիզնեսի սերտաճումն է: «Քանի որ մենք, ցավոք, դեռ ինստիտուտների կայացածության առումով այն աստիճանի չենք հասել, որ կարողանայինք հընթացս բոլոր ռիսկերը չեզոքացնել, դրա համար գնում ենք այս տարբերակին: Կարգավորումը տնտեսական առումով որոշակի սահմանափակումներ է ենթադրում, բայց կոռուպցիոն ռիսկերի զսպման առումով շատ կարևոր է»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը.