Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Մարիամ Ստեփանյանը նշանակվել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մինչ այս, նա գլխավորում էր կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Ստեփանյանը։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հաջողություն է մաղթել Մարիամ Ստեփանյանին նոր պաշտոնում։ 

«Մարիամ Ստեփանյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և լավ ծանոթ է կանանց ֆուտբոլի համակարգին: 


Նրա գլխավորությամբ կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներն իրենց առաջին հաղթանակներն են տոնել Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում: Վստահ ենք, որ Մարիամ Ստեփանյանի կուտակած փորձը, նվիրված աշխատանքը և մասնագիտական մոտեցումը կնպաստեն կանանց Հայաստանի ազգային հավաքականի հետագա առաջընթացին։

Մաղթում ենք նրան հաջողություն և բարի երթ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղը կանցկացնի ապրիլի 14-ին։ Մեր ընտրանին տանը կընդունի Բելառուսին։  

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ