Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումները․տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումները․տեսանյութ

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ և համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ, ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամկետը լրանալուց հետո շարունակել է գործունեությունը։ Այս ընթացքում ապօրինի արդյունահանվել և իրացվել է շուրջ 300 խորանարդ մետր տուֆ։ Պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 10 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ապօրինի ձեռնարկատիրության ևս երկու դեպք բացահայտվել է մարտի 10-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից։ Երկու դեպքում էլ ոստիկանները համագործակցել են գլխավոր վարչության գործընկերների հետ։
Ըստ օպերատիվ տեղեկության՝ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական տարածքում, 2017 թվականից մինչ օրս, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, հատկացված սահմաններից դուրս իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում։

Մյուս դեպքում, 2015 թվականից մինչ օրս, մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն նույն կերպ ավազի ապօրինի արդյունահանում է իրականացրել Լուսառատ գյուղի տարածքում։

Համայնքներին պատճառվել է էական վնաս։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդու քննչական բաժին։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումները․տեսանյութ