Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, եթե շարունակում ենք, նշանակում է նոր պատերազմ. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, եթե շարունակում ենք, նշանակում է նոր պատերազմ. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, եթե շարունակում ենք, նշանակում է նոր պատերազմ. Նիկոլ Փաշինյան
Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, եթե շարունակում ենք, նշանակում է նոր պատերազմ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում տեսանյութ է տարածել, որում իր կարծիքն է հայտնում Ղարաբաղյան շարժման և արցախյան հիմնախնդրի մասին: Քաղաքական դաշտը, ըստ Փաշինյանի, դիրքավորվում է երկու տրամաբանության մեջ՝ խաղաղության կուսակցություն և պատերազմի կուսակցություն, և ժողովուրդը պետք է ընտրություն կատարի այս երկուսի միջև:

«Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, մնացածը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մյուսները, տեղավորվում են այս տրամաբանության տակ:

Մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք՝ Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ չէ, եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ: Չի կարող ուրիշ կերպ լինել»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ հայ հասարակությանը խաղաղությունն անծանոթ է, և որ խաղաղությունն ու պատերազմը չի տարբերել իրարից:

«Ժողովուրդը պետք է այս ընտրությունը կատարի: Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղի շարժումը, թե՞ չի շարունակում, որովհետև եթե շարունակում է Ղարաբաղի շարժումը, նշանակում է՝ Կտրիճ Ներսիսյանի բուրգի ներքո գտնվող ուժերի օգտին պետք է քվեարկի: Եթե չի շարունակում Ղարաբաղի շարժումը, պետք է քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակենք»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նաև միակ քաղաքական ուժն է, որն ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի, որովհետև Անկախության հռչակագրի տեքստը ոչ թե Անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, եթե շարունակում ենք, նշանակում է նոր պատերազմ. Նիկոլ Փաշինյան