Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին
Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին

Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։

Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։

ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ողջ ծավալով, ինչը միանգամայն համահունչ է ՀՀ կառավարության ոլորտային բարեփոխումների օրակարգին։

Նրա խոսքով՝ արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են ծրագրով նախատեսված՝ ինչպես միգրացիայի և սահմանների կառավարման, այնպես էլ իրավապահ մարմինների և արդարադատության ուղղություններով աշխատանքները։ Ընդգծվել է նաև, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանը համադրելի երկրների համեմատ տպավորիչ կարճ ժամկետում ստացել է Գործողությունների ծրագիրը․ անմիջապես հաջորդել է ՆԳ նախարարության համակարգմամբ իրավասու գերատեսչությունների ջանքերի մեկտեղումը թիրախային և ժամանակին արդյունքներ գրանցելու նպատակով։

Հանձնակատար Բրունները բարձր է գնահատել ներդրված ջանքերը՝ ՀՀ քաղաքացիների շարժունակությունը դեպի ԵՄ երկրներ ազատականացնելու ուղղությամբ և արձանագրել, որ հաստատուն կամքն ու ներդրվող ռեսուրսներն այս ուղղությամբ արդեն իսկ նկատելի և գնահատելի են։ Նա համոզմունք է հայտնել, որ բարձր կատարողականով որակյալ, թիրախային և ժամանակին առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։

Նախարար Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը գնահատում է միգրացիոն հոսքերի կառավարմանը միտված ԵՄ ջանքերը և վիզաների ազատականացման գործընթացում հատուկ նշանակություն է տալիս ՀՀ-ից դեպի ԵՄ երկրներ ուղղված անօրինական հոսքերի կրճատմանը, գիտակցված և պատասխանատու միգրացիոն վարքագծի ձևավորմանը։

Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ շարունակական աջակցության և միայն ՀՀ-ի հետ ակտիվ բանակցային գործընթաց ունենալու համար, նա նաև ընդգծել է պատրաստակամությունը՝ գործնական համագործակցությունը բարձր որակով շարունակելու ուղղությամբ։

Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին
Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին