Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս.

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ժ.Շ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու և կանխամտածված սնանկության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ժ.Շ.-ն Երևանի երկու հասցեներում իրականացրել է բազմաբնակարան շենքերի կառուցապատում, սակայն  բնակարանների և ավտոկայանատեղիների օտարումից առաջացող եկամտային հարկը չվճարելու նպատակով նշված հասցեներում առկա անշարժ գույքը ձևակերպել է ինչպես իր հետ բարեկամական կապի մեջ գտնվող, այնպես էլ իրական բնակարաններ ձեռք բերող անձանց անվամբ՝ որպես բաժնային սեփականություն։

Այնուհետև, Ժ.Շ.-ն 2018-2025 թվականների ընթացքում հիշյալ հասցեներում կառուցված շենքերի բնակարանները և ավտոկայանատեղիները  վաճառել է տարբեր անձանց և որպես անշարժ գույքի գնման երաշխիք՝ գնորդներին է փոխանցել նշված գույքի սկզբնական բաժնեմասային սեփականատերերի բաժնեմասերը:

Արդյունքում, վերջինս խուսափել է 419 մլն 57 հզր 820 ՀՀ դրամի եկամտային հարկ վճարելուց՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Միաժամանակ, Ժ.Շ.-ն իր ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու դիտավորությամբ՝ թաքցրել է Երևանի երկու հասցեներում կառուցված շենքերից բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու և շահույթ ստանալու հանգամանքը, այդ կերպ կանխամտածված կերպով անվճարունակության հատկանիշներ է ստեղծել և 2021 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշման հիման վրա սնանկ է ճանաչվել՝ զրկելով պարտատերերին իրենց ունեցած գույքային պահանջները բավարարելու իրական հնարավորությունից:

Ժ.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և 288-րդ հոդվածի 1-ին մասով (կանխամտածված սնանկությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս.