133 հազար վճարողը կվճարի 43 հազար դրամ․ էլեկտրամոբիլների գույքահարկը ապրիլի 1-ից կնվազի․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

133 հազար վճարողը կվճարի 43 հազար դրամ․ էլեկտրամոբիլների գույքահարկը ապրիլի 1-ից կնվազի․

133 հազար վճարողը կվճարի 43 հազար դրամ․ էլեկտրամոբիլների գույքահարկը ապրիլի 1-ից կնվազի․

Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն թոշակներն է բարձրացնում, այլ նաև վերանայում էլեկտրամոբիլների գույքահարկը։ Կառավարությունն այսօր ընդունեց մի որոշում, որով ապրիլի 1-ից գույքահարկը կկրճատվի ավելի քան 50 տոկոսով։ Եթե էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը 250 ձիաուժ է, ապա այդ թիվը կբաժանվի 1,5 գործակցի։ Եթե առավելագույն հզորությունը 250 ձիաուժից ավելի է, ապա մինչև 250 ձիաուժ հատվածը կբաժանվի 1.5-ի, իսկ 250-ից բարձր հատվածը՝ 2.5-ի, և այդ թվերը կգումարվեն։ Նախագիծը մշակած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել, թե փոփոխություններն ինչպես կանդրադառնան գույքահարկի չափի վրա։ «Եթե էլեկտրամոբիլը 2025 թվականի արտադրության է, շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, ապա դրա համար այժմ վճարում եք 133 հազար դրամ գույքահարկ, իսկ նոր հաշվարկով վճարելու եք 43 հազար դրամ գույքահարկ։ Մեկ այլ օրինակ․ եթե շարժիչի հզորությունը 544 ձիաուժ է գույքահարկը կազմում է 666 հազար դրամ, իսկ նոր հաշվարկով կդառնա՝ 276 հազար դրամ»,- ասաց Արփինե Սարգսյանը։ Նախարարի փոխանցմամբ՝ Եթե էլեկտրամոբիլը ունի ԵՏՄ շտեմարանում լրացված անձնագիր, հիմք է ընդունվելու հենց այնտեղ նշված շարժիչի հզորությունը։ Եթե չկա էլեկտրոնային անձնագիր, ապա շարժիչի հզորությունը կհաշվարկվի վերը նշանակված մեթոդաբանությամբ։ Այս կարգավորումը ներառում է նաև մինչ այս գրանցված կարգավորումները։

 

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. 133 հազար վճարողը կվճարի 43 հազար դրամ․ էլեկտրամոբիլների գույքահարկը ապրիլի 1-ից կնվազի․