Պուտինի և Թրամփի պատվիրակությունների բանակցությունները կանցկացվեն «5-ն ընդդեմ 5-ի» բանաձևով

Պուտինի և Թրամփի պատվիրակությունների բանակցությունները կանցկացվեն «5-5» բանաձևով։ Ռիա նովոստի-ի փոխանցմամբ այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Պուտին-Թրամփ բանակցություններին ամերիկյան պատվիրակության կազմը որոշվել է, բայց ավելի ճիշտ կլինի, որ ամերիկյան կողմը հայտարարի դրա մասին»,-ասել է Ուշակովը։
Ուշակովի խոսքով Պուտին-Թրամփ գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, բայց կշոշափվեն նաև այլ թեմաներ։


























