Իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը` Կարապետյանի հայտարարության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը` Կարապետյանի հայտարարության մասին

Իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը` Կարապետյանի հայտարարության մասին
Իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը` Կարապետյանի հայտարարության մասին

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հրապարակել է էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողության պաշտոնական վիճակագրությունը՝ հակադարձելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը՝ ոլորտում «40% աճի» և «տոտալ կոլապսի» վերաբերյալ։ Նրա ներկայացրած տվյալներով՝ վերջին չորս ամիսներին անջատումների միջին տևողությունը կազմել է 56,47 րոպե՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,31 րոպեի դիմաց։

«Երեկ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ տնօրեն, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ շփման ընթացքում բառացի հայտարարել է. «…ինչ վերաբերում է էլեկտրականությանը. վերջին 4 ամիսների ընթացքում՝ անցած տարվա համեմատ, Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40%-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս էլեկտրաէներգիայի ոլորտում նույնպես՝ 40%-ով աճ էլեկտրաէներգիայի անջատումների մեջ…»։ 

Ստորև ներկայացնում եմ վերջին 4 ամիսներին ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողության (վթարների վերացման) պաշտոնական վիճակագրությունը՝ անցյալ տարվա նույն ամիսների համեմատությամբ (դեռևս փետրվարն ամփոփված չէ)։

Անջատումների միջին տևողությունը (րոպե).

2024թ. Հոկտեմբեր - 71,56ր

2025թ. Հոկտեմբեր - 52,99ր

2024թ. Նոյեմբեր - 73,31ր

2025թ. Նոյեմբեր - 45,70ր

2024թ. Դեկտեմբեր - 79,04ր

2025թ. Դեկտեմբեր - 69,98ր

2025թ. Հունվար - 57,33ր

2026թ. Հունվար - 57,21ր

Նշված վիճակագրությամբ ակնհայտ է դառնում, որ վերջին 4 ամիսներին (ժամանակավոր կառավարչի գործունեության շրջանում) ՀԷՑ-ի բաշխման ցանցում հոսանքազրկումների ընդհանրացված միջին տևողությունը կազմում է 56,47 րոպե, իսկ նախորդ շրջանի նույն ամիսների կտրվածքով ցուցանիշը եղել է 70,31 րոպե. այսինքն՝ իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով։

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի անջատումների՝ կոնկրետ քանակական ցուցանիշներին, ապա դրանց մասով պաշտոնական տեղեկատվությունը կհանրայնացնեմ քիչ ավելի ուշ, այս պահին իրականացվում են համալիր վերլուծություններ, քանի որ, որքան էլ որ զարմանալի թվա, անցած շրջանում՝ մինչև ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի հարուցումը, ՀԷՑ-ում ոչ բոլոր վթարներն են պաշտոնապես հաշվառվել և փաստաթղթավորվել՝ դրանով ՀԾԿՀ-ին և մեր հանրությանը ներկայացնելով ակնհայտ խեղաթյուրված և ոչ հավաստի հաշվետվություններ։

Հիշեցնեմ, որ ՀԾԿՀ կողմից հարուցված վարչական վարույթի ավարտին ՀԷՑ-ին բաշխման լիցենզիայից զրկելու 6 հիմնավոր պատճառներից մեկն էլ հենց այդ պաշտոնական Հաշվետվությունների աղավաղված և ոչ արժանահավատ լինելու հանգամանքն էր հանդիսանում, ինչը հաստատվել է նաև ՀԾԿՀ կողմից հատուկ այդ նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքում։

Եվ վերջապես, կրկին անգամ կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ այլևս չանսալ ղազինյանական մանիպուլատիվ և խեղաթյուրված ապատեղեկատվությանը (վերջինս սեփականատերերին իր ուրույն ճշմարտացիությունն ապացուցելու սեփական խնդիրներն ունի), այլ որպես ՀԷՑ-ի կառավարման կանոնադրային մարմիններից՝ դեռևս մեկի ղեկավար, պաշտոնական հարցում անել ՀԷՑ-ին և ստանալ հավաստի ու պատշաճ փաստաթղթավորված տեղեկատվություն։

Այլապես տպավորությունն ավելի է խորանում, որ ինչպես ժամանակին չեք տիրապետել իրերի իրական դրվածքին հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գործող, բնական մենաշնորհային դիրքով օժտված, ազգային հարստություն հանդիսացող՝ էներգետիկ-ռազմավարական նշանակության ՀԷՑ-ում (կամ առնվազն՝ տնտեսապես այդպես ավելի «ձեռնտու» էր), այդպես էլ մինչ օրս փորձում եք ձևացնել, թե իբր ՀԷՑ-ի մասով դեռևս «թեմայի մեջ եք»…

Հ.Գ. Էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ վերջին ամիսների ընթացքում ընդհատումների պաշտոնական վիճակագրությունը՝ հաջորդիվ»,- նշված է գրառման մեջ:

Իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը` Կարապետյանի հայտարարության մասին

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը` Կարապետյանի հայտարարության մասին