Պետությանը և համայնքներին վերադարձված 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն. Աննա Վարդապետյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պետությանը և համայնքներին վերադարձված 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն. Աննա Վարդապետյան

Պետությանը և համայնքներին վերադարձված 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 10-ին ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Արարատի մարզում նախաձեռնվել է 4574 քրեական վարույթ (2024 թվականին՝ 4375 քրեական վարույթ):
2025 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1318 քրեական վարույթ՝ 1378 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 1031 քրեական վարույթ՝ 1068 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարանում ավարտվել է 1083 քրեական գործ՝ 1103 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 559 քրեական գործ՝ 608 անձի վերաբերյալ):
Արարատի մարզում 2025 թվականին բեկանվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 56 ակտ (2024 թվականին՝ 35):
Մարզի դատախազի տեղեկացմամբ, 2025 թվականին քրեական գործերով վերականգնվել է պետությանը կամ համայնքին պատճառված վնասից շուրջ 260 միլիոն դրամ (2024 թվականին՝ 346 միլիոն 616 հազար դրամ):
Ներկայացնելով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Արարատի մարզի դատախազության կատարած աշխատանքները՝ Վարդան Պողոսյանը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով 5330 հա մակերեսով 65 հողատարածք և 5 այլ անշարժ գույք (2024 թվականի ընթացքում համայնքին է վերադարձվել 78 միլիոն 259 հազար դրամ արժեքով 3 անշարժ գույք):
65  հողատարածքը Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողեր են, իսկ 5 այլ անշարժ գույքերն են՝

  • Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 22,5 միլիոն դրամ:
  • Արարատի մարզի Ջրաշեն համայնքի Բաղրամյան փողոցի 14-րդ հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և 0.26466 հա մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 17 միլիոն 865 հազար դրամ:
  • Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ շուրջ 257 քմ մակերեսով մշակույթի տունը և դրանով ծանրաբեռնված՝ 900 քմ հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 411 հազար դրամ:
  • Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող՝ 0.01 հա մակերեսով պուրակը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 122 հազար դրամ:
  • Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ 0.015 հա մակերեսով պուրակը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 183 հազար դրամ:

Անդրադառնալով դատախազների կողմից դատարան ներկայացված քաղաքացիական հայցերին՝ Արարատի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2 հայց բավարարվել է: Դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր՝ 25 միլիոն 315 հազար դրամ:
Աննա Վարդապետյանն Արարատի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, մարզում հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը:

Պետությանը և համայնքներին վերադարձված 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն. Աննա Վարդապետյան
Պետությանը և համայնքներին վերադարձված 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն. Աննա Վարդապետյան
Պետությանը և համայնքներին վերադարձված 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն. Աննա Վարդապետյան
Պետությանը և համայնքներին վերադարձված 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն. Աննա Վարդապետյան

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Պետությանը և համայնքներին վերադարձված 60 միլիարդ 867 միլիոն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ և մշակույթի տուն. Աննա Վարդապետյան