137 մլն դրամի խնայողություն ՀԷՑ-ում՝ 4G/3G մոդեմների գնման արդյունքում. Ռոմանոս Պետրոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

137 մլն դրամի խնայողություն ՀԷՑ-ում՝ 4G/3G մոդեմների գնման արդյունքում. Ռոմանոս Պետրոսյան

137 մլն դրամի խնայողություն ՀԷՑ-ում՝ 4G/3G մոդեմների գնման արդյունքում. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր ՀԷՑ-ում ամփոփվել են Ընկերության կարիքների համար հայտարարված 2.000 հատ 4G/3G մոդեմների մատակարարման մրցույթի արդյունքները.

Գնումների պլանով նախատեսված՝ 164մլն ՀՀ դրամի փոխարեն նշված խմբաքանակը՝ այն էլ ՀԱՅԿԱԿԱՆ արտադրության, ձեռք կբերվի բազմապատիկ անգամ ցածր գնով՝ ընդամենը 27մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով (հատը՝ 13.500 ՀՀ դրամ)։

Բաց, թափանցիկ եւ ներառական գնման գործընթացի արդյունքում Ընկերության միջոցներից այսօր եւս ունեցանք լրացուցիչ շուրջ 137մլն ՀՀ դրամի խնայողություն։

Ընդ որում, նախատեսված գնի եւ մրցույթով փաստացի ձեռք բերման արժեքի միջեւ նման անհամաչափ հարաբերակցություն վարչական վարույթի մեկնարկից ի վեր դեռեւս չէինք ունեցել. ստացվում է Գնման պլանով նախանշված եւ բյուջետավորված գնի ընդամենը 16,5%-ով ձեռք ենք բերում անհրաժեշտ հերթական գնման խմբաքանակը։

Հավելեմ, որ լիովին նույն պարամետրերով նմանատիպ սարքավորումներ վերջին անգամ ՀԷՑ-ում ձեռք էին բերվել 2024 թվականին՝ 1 հատի դիմաց վճարելով 82.500 ՀՀ դրամ։

Ենթադրում եմ, որ այդ ձեռքբերման փաստացի գինն էլ հիմք է հանդիսացել նախորդ ղեկավարների կողմից ՀԷՑ-ի 2025 թվականի Գնումների պլանում նախանշված արժեք սահմանել նույն՝ 82.500 ՀՀ դրամը։

Իսկ 2024 թվականի խմբաքանակը՝ ռուսական արտադրության, մատակարարվել է նույն «Տաշիր» խմբի մաս կազմող՝ հայտնի ընկերություններից մեկի կողմից, որը տարիներ շարունակ «մենաշնորհային» եւ արտոնյալ պայմաններով ուղիղ կամ միջնորդավորված ՀԷՑ-ին է մատակարել նաեւ հարյուր հազարավոր էլեկտրական հաշվիչներ եւ տարաբնույթ էլեկտրասարքավորումներ ու տեխնոլոգիական լուծումներ։

Աներկբա է. ՀԷՑ-ն այլեւս կոչված է եւ ծառայում է մեր ժողովրդին։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. 137 մլն դրամի խնայողություն ՀԷՑ-ում՝ 4G/3G մոդեմների գնման արդյունքում. Ռոմանոս Պետրոսյան