Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունվարի 15-ին 91 տարեկանում կյանքից հեռացել է ճարտարապետության պատմաբան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, Ճարտարապետության բաժնի երկարամյա վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը։

 

Մուրադ Հասրաթյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 20-ին Երևանում՝ անվանի պատմաբան-բանասեր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մորուս (Մարգար) Հասրաթյանի ընտանիքում:

 

Միջնակարգ դպրոցը Ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1952 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժանմունք, որը գերազանցությամբ ավարտել է 1958-ին և աշխատանքի անցել «Երևաննախագիծ» ինստիտուտում: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի և վարչական շենքեր, դպրոցներ:

1964 թվականին Մ. Հասրաթյանն աշխատանքի է անցել ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, 1971-1976 թթ.՝ գիտքարտուղար, 1979-1985 թթ.՝ Պատմության և մշակույթի հուշարձանների համահավաքի բաժնի վարիչ, 1988-2026 թթ.՝ Ճարտարապետության բաժնի վարիչ, 2026-ից՝ տնօրենի խորհրդական:

 

1969 թ. Մ. Հասրաթյանը պաշտպանել է «Սյունիքի XVII-XVIII դդ. ճարտարապետական համալիրները» թեմայով թեկնածուական, իսկ 1993-ին՝ «Հայաստանի XV-XIX դ. սկզբի ճարտարապետությունը» թեմայով դոկտորական ատենախոսությունները: 2003-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, իսկ 2006-ին ընտրվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Մ. Հասրաթյանի շուրջ երկու տասնյակ գրքերը, բազմաթիվ բրոշյուրներն ու հարյուրավոր գիտական հոդվածները լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Կանադայում, Ճապոնիայում և այլուր:

Մ. Հասրաթյանը ճարտարապետության այն եզակի պատմաբանն է, որը ուսումնասիրել և հրատարակել է հայ ճարտարապետության ամբողջական պատմությունը՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը (“Очерк армянской архитектуры”, “Essai sur l’architecture arménienne”, 1985, Մոսկվա, “Histoire de l’architecture arménienne des origines à nos jours”, 2010, Լիոն ևն): Ծանրակշիռ է Մ. Հասրաթյանի ներդրումը հատկապես ուշ միջնադարի («Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները», 1973) և վաղ միջնադարի (“Армянская архитектура раннего христианства”, “Early Cristian Architecture of Armenia”, 2000, Մոսկվա) հայկական ճարտարապետության, Արցախի ճարտարապետության («Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը», 1992), ճարտարապետական առնչությունների (հայ-բյուզանդական, հայ-սիրիական, հայ-իրանական, հայ-վրացական) ուսումնասիրության գործում:

Պրոֆեսոր Հասրաթյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում՝ իր փորձն ու գիտելիքը փոխանցելով ապագա ճարտարապետներին ու մշակութաբաններին:

Մ. Հասրաթյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալով, ՀՀ վարչապետի Հուշամեդալով, ՀՀ ԳԱԱ Վաստակագրով, արժանացել ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման, ՀՀ պետական մրցանակի ու ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի:

Մուրադ Հասրաթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ 17:30-19:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Վերջին հրաժեշտը՝ հունվարի 20-ին՝ 11:30-13:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը