«ՀԷՑ»-ի և «Տեքս» ՓԲԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցվել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

«ՀԷՑ»-ի և «Տեքս» ՓԲԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցվել է

«ՀԷՑ»-ի և «Տեքս» ՓԲԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցվել է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ դադարել է ՀԷՑ ՓԲ և «Տեքս» ՓԲ ընկերությունների միջև 01.03.2021 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը, որի շրջանակում վարձատուն պարտավորված է եղել վճարի դիմաց վարձակալի օգտագործմանը և տիրապետմանը հանձնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գտնվող իրեն սեփականության իրավունքով պատկանող էլեկտրասյուները։ Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

«Համաձայն պայմանագրով սահմանված կարգավորումների՝ 2026-ի հունվարի 1-ից պայմանագրի դադարեցումից հետո կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով «Տեքս» ՓԲԸ-ի՝ որպես կատարողի իրավունքներն ու պարտականություններն ինքնին պայմանագրի դադարման ուժով փոխանցվում են ընկերությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին, որ ընկերության էլեկտրասյուներով օպտիկամանրաթելային մալուխների անցկացման և սարքավորումների տեղադրման ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի գործողության շարունակման նպատակով անհրաժեշտ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության հետ կնքել պայմանագրեր: Ուստի, բոլոր այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում ունեին «Տեքս» ՓԲԸ-ի հետ կնքված օպտիկամանրաթելային մալուխների անցկացման և սարքավորումների տեղադրման ծառայությունների պայմանագրեր՝ առաջարկում ենք մինչև հունվարի 31-ը կապ հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցչի հետ, նոր պայմանագիր կնքելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. «ՀԷՑ»-ի և «Տեքս» ՓԲԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցվել է