Ակումբը հաստատել է․ Մանչեսթեր Սիթիի պաշտպանը կոտրվածք է ստացել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Ակումբը հաստատել է․ Մանչեսթեր Սիթիի պաշտպանը կոտրվածք է ստացել

Ակումբը հաստատել է․ Մանչեսթեր Սիթիի պաշտպանը կոտրվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է թիմի պաշտպան Յոշկո Գվարդիոլի ստացած լուրջ վնասվածքի մասին տեղեկությունը։ Ինչպես հայտնում է armsport.am-ը, ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ սրունքի մեծ ոլոքի կոտրվածք։

Պաշտպանը վնասվածքը ստացել է հունվարի 4-ին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ հանդիպման (1:1) երկրորդ խաղակեսում։ Նշվում է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Գվարդիոլը կենթարկվի վիրահատության, իսկ ապաքինման հստակ ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ։

Գվարդիոլը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել է 2023 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Լայպցիգից» 90 միլիոն եվրոյի դիմաց։

Նրա գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Ակումբը հաստատել է․ Մանչեսթեր Սիթիի պաշտպանը կոտրվածք է ստացել